Կոթիում այրվել է 22,5 հա խոտածածկույթ և ցորենի հնձած արտ

Մանրամասներ

Օգոստոսի 25-ին, ժամը 17։26-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի և Ոսկեվանի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին, մարվել՝ 22:22-ին: Այրվել է մոտ 22,5 հա խոտածածկույթ և ցորենի հնձած արտ: