OPEC+-ը կարող է կրճատել նավթի արդյունահանումը, եթե Իրանը վերսկսի այդ էներգառեսուրսի արտադրությունն ու արտահանումը

Մանրամասներ

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC+) կարող է կրճատել նավթի արդյունահանումը, եթե Իրանը վերսկսի այդ էներգառեսուրսի արտադրությունն ու արտահանումը ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացման պայմանով, գրում է «Արմենպրես»-ը:

«OPEC+-ի շրջանակում նավթի արդյունահանման կրճատում չի բացառվում և կարող է համընկնել Իրանի՝ նավթային շուկաներ վերադառնալու հետ, եթե նրան հաջողվի միջուկային գործարք կնքել Արևմուտքի հետ», - նշում է «Reuters»-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Գործակալության զրուցակցի խոսքով ՝ OPEC+-ի մասնակիցները մտահոգված են ԳՀՀԾ-ի հնարավոր վերականգնմամբ, ինչի արդյունքում շուկա դուրս կգան իրանական նավթի լրացուցիչ ծավալները: Կազմակերպությունը պատրաստ է կրճատել արդյունահանումը, որպեսզի նվազագույնի հասցնի նավթային շուկայի համար հետևանքները: