ԱՄՆ-ն Ուկրաինային 800 մլն դոլարի զենքի նոր խմբաքանակ է ուղարկում՝ HIMARS, ScanEagle անօդաչու թռչող սարքեր, բարձր ճշգրտության Excalibur համակարգեր

Մանրամասներ
ա

Միացյալ Նահանգները պատրաստվում է Ուկրաինա ուղարկել բարձր ճշգրտության Excalibur կառավարվող հրետանային զինամթերք։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով անանուն աղբյուրին։

Զրուցակցի խոսքով՝ արկերը կներառվեն ԱՄՆ-ի ռազմական օգնության հաջորդ տրանշում։ Excalibur-ի միջոցով ուկրաինացի զինվորականները կկարողանան հարվածել ընդգետնյա ռուսական դիրքերին և հրամանատարական կետերին:

Նախօրեին Վաշինգտոնը հայտարարել էր Ուկրաինայի զինված ուժերին մոտ 800 մլն դոլարի չափով օգնության նոր փաթեթի մասին։ Այն ներառում էր զինամթերք HIMARS-ի համար, առաջին անգամ՝ ScanEagle անօդաչու թռչող սարքեր, արագընթաց հակառադարային հրթիռներ HARM, Javelins և այլն։