7 վիրավորներից 4-ը երեխաներ են. Խոշոր ավտովթար Արարատի մարզում

Մանրամասներ

1

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Ford Focus և Kia Rio մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 7 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» և «Մուրացան» բժշկական կենտրոններ:      

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:   

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից 4-ը երեխաներ են: