«Թող Արցախը լինի Ռուսաստան»․ Այսպիսի գրառումներով «Հայաստան» դաշինքի անունից սադրիչ թռուցիկներ են տարածվում

Մանրամասներ

1

«Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում Երևանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ուշադրություն «Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում Երևան: Դրանք կեղծ են, կապ չունեն դաշինքի հետ ու պարզապես մեր երկրում նոր քարոզչական սադրանքի նպատակ են հետապնդում: Իշխանական ու մերձիշխանական սադրիչներն ու հանրային գիտակցությունը պղտորողները ավելի ցածր մակարդակի են իջել... անզորներ: Իրավապահ էլ չկա, որ կոչ անեմ միջցներ ձեռնարկել: Բայց որտեղ այս թռուցիկ փակցնող բռնեցինք, ստիպված մոտը եղած կեղծ թռուցիկների թղթերով լեցուն ստամոքսով կճանապարհենք առնվազն..․»,- գրել է նա։