Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան եւ սպառնում է պայթեցնել այն

Մանրամասներ

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան եւ սպառնում է այն պայթեցնել։ 

Այս պահին քաղաքապետարանի  ներսում այդ քաղաքացու հետ բանակցություններ  են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Վարդան Վարդանյանը:

Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի  երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Թե ինչն է եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելու պատճառը,  պարզվում է: