
ԱՄՆ վարչակազմը Կիևին լրացուցիչ 775 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի, ասել է Պենտագոնի պաշտոնյան։ Այդ միջոցների մի մասը կհատկացվի հրթիռային համակարգերի և հաուբիցների ձեռքբերման համար, ճշտել է գերատեսչության ներկայացուցիչը։
Մասնավորապես, օգնության նոր փաթեթի շրջանակներում Կիևը կստանա 1000 շարժական Javelin հակատանկային համակարգ և 2000 զրահաթափանց լիցք։
Այս հայտարարությունը հաշվի առնելով՝ Վաշինգտոնից Կիևին տրամադրվող պաշտպանական օգնության ընդհանուր ծավալը կկազմի 10,6 մլրդ դոլար։
Միացյալ Նահանգները տեսնում է «ռուսների կողմից ռազմի դաշտում որևէ առաջընթացի իսպառ բացակայություն», հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ի ազգային անվտանգության թղթակից Ջեֆ Սելդինը` վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային:
Նրա խոսքով, «ուկրաինացիների կողմից գնդակոծությունը շատ թանկ է նստում Մոսկվայի համար», հատկապես, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի Զինված ուժերին փոխանցված HIMARS բազմակի հրթիռային կայաններին։
Արդյունքում ռուսական զորքերը «կորուստներ են կրում և չեն կարողանում շարունակել հարձակումը»։
0Comments