Գերմանիայի ԱԳՆ-ն 2,77 մլրդ եվրո կտրամադրի մարդասիրական օգնությանը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընթացիկ տարում 2,77 միլիարդ եվրո կտրամադրի մարդասիրական օգնությանը: Այդ մասին նա հայտնել է օգոստոսի 19-ին Հումանիտար օգնության համաշխարհային օրվա առթիվ:

«Այսօր հումանիտար օգնությունից է կախված կրկնապատիկ ավելի մարդ, քան երեք տարի առաջ: Շատերի համար դա բառացիորեն կենաց եւ մահու հարց է»,- նշել է Բերբոքը:

Ըստ որում նա հավելել է, որ, «հաշվի առնելով իրադարձությունների այս զարգացումը՝ այժմ ժամանակը չէ կրճատելու հումանիտար օգնությունը, նույնիսկ եթե գոտիները ձեգելու լինենք շատ բագավառներում»:

«Նկատի առնելով դա՝ դաշնային արտաքին գործերի նախարարությունն ընթացիկ տարում 2,77 միլիարդ եվրո է հատկացնում մարդասիրական օգնության համար»,- ընդգծել է նա:

Դա, Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարի խոսքով, «Գերմանիան դարձնում է հումանիտար օգնության՝ մեծությամբ երկրորդ դոնորն աշխարհում, ինչպես դա եղել է շատ տարիների ընթացքում»:

«Միեւնույն ժամանակ մենք աշխատում ենք ամբողջ աշխարհում, որպեսզի մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցները չդառնան բռնության եւ հետապնդման օբյեկտներ իրենց կաեւոր աշխատանքի հետեւանքով»,- ասել է Բերբոքը:

«Մարդիկ ամբողջ աշխարհում ապավինում են մեր օգնությանն իրենց մեծագույն կարիքներում, եւ մեր՝ որպես միջազգային հանրակցության պատասխանատվությունն է չլքել նրանց»,- եզրափակել է նա:

Ամեն տարի Հումանիար օգնության համաշխարհային օրը նվիրվում է որոշակի թեմայի, որի շրջանակներում հումանիտար գործընկերները միավորում են ջաները ճգնաժամերի հետեւանքով տուժած մարդկանց փրկության, նրանց բարեկացության ապահովման եւ նրանց արժանապատվության հարգման համար, ինչպես նաեւ հումանիտար աշխատակիցների անվտանգության ապահովման համար: Հումանիտար օգնության համաշխարհային օրն այս տարի ընդգծում է կոլեկտիվ ջանքերի դերը հումանիտար գործունեության ճանաչման բարձրացման համար:

Ուշադրության կենտրոնում են դրվում հազարավոր կամավորներ, պրոֆեսիոնալներ, որոնք ցույց են տաիս անհետաձգելի բժշկական օգնություն, տրամադրում արյուն, սնունդ, պաշպանություն, ջուր եւ շատ այլ բաներ ճգնաժամից տուժած մարդկանց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: