Ուկրաինան մերժեց Պուտինի և Էրդողանի առաջարկը. Ռուսաստանի օկուպացիոն զորքերը պետք է դուրս գան բոլոր տարածքներից

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները «ռուսական ռուլետկա» են՝ միայն թե ամբողջովին լիցքավորված թմբուկով և բոլորի համար ճակատագրական ավարտով։ Պատերազմի, ահաբեկչության և հանցավոր շանտաժի շարունակություն, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պոդոլյակը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Նա ընդգծել է, որ բանակցային գործընթացի հիմնական պայմանը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Գլխավոր պայմանը ռուսական օկուպացիոն զորքերի դուրսբերումն է ուկրաինական բոլոր տարածքներից»,- ընդգծել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։