Նշանակվել է Թուրքիայի նախագահի ընտրության օրը. Էրդողանը որոշել է մասնակցել

Մանրամասներ
ա

Թուրքիայի արդարադատության նախարարությունը Թուրքիայի նախագահական ընտրությունները նշանակել է 2023 թվականի հունիսի 18-ին։ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջադրվելու է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։ Ավելի վաղ թուրքական ընդդիմությունը պնդում էր, որ Էրդողանը չի կարողանա մասնակցել ընտրություններին, քանի որ սա կլինի նրա պաշտոնավարման երրորդ ժամկետը։

Ընդդիմության ներկայացուցիչները պնդում էին, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողանա մասնակցել 2023 թվականի ընտրություններին, քանի որ հաղթանակի դեպքում սա կլինի նրա երրորդ նախագահական ժամկետը, ինչը հակասում է երկրի օրենսդրությանը։ Երկրի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ 2023 թվականի ընտրությունները Էրդողանի համար երկրորդն են այն բանից հետո, երբ Թուրքիան 2018 թվականին խորհրդարանական կառավարման ձևից անցավ նախագահականի: