«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի չի հայտնաբերվել

Մանրամասներ

1

«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգերը կեղծ են եղել, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։