ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին` «Սուրմալու»-ում պայթյունի համատեքստում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ

Մանրամասներ

1

Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ հաղորդումների կապակցությամբ, որոնք սրբապիղծ եւ կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավվածության վերաբերյալ։ Այս մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջին տեղադրված հաղորդագրության մեջ։

«Մենք դա ուղիղ սադրանք ենք համարում քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են այդպիսի զրպարտիչ հայտարությունների հետեւում, որոնց նպատակը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների է խաթարումն է։ 

Մենք Հայաստանի իշխանություններից քայլեր ենք ակնկալում, որոնք ուղղված են այդպիսի անբարյացակամ դրսեւորումների կանխմանը, այդ թվում՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանություններ։

Համապատասխան գրությունը դեսպանատան կողմից ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Նշենք, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավված է ողբերգության հետեւանքների վերացման աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։