Դոնեցկում ադրբեջանցի զինծառայող է սպանվել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ Վահիդ Թահմազովը հայտնել է, որ Դոնեցկի մարզում ադրբեջանցի զինծառայող է սպանվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թահմազովն այս լուրը հայտնել է ադրբեջանական Report-ին տված հարցազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ սպանվածը Էլշադ Ագալովն է, ով  ռազմական գործողություններին մասնակցել է «Վրացական լեգեոնի» կազմում:

Թահմազովի փոխանցմամբ՝ ադրբեջանական կոնգրեսը ներկայումս զբաղվում է սպանվածի դիակը Ադրբեջան տեղափոխելու հարցով։