Ուկրաինային միջուկային հարված հասցնելու անհրաժեշտություն չկա․ Շոյգու

Մանրամասներ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սուտ է անվանել Ուկրաինայում մարտավարական միջուկային զենք կիրառելու Ռուսաստանի մտադրության վերաբերյալ հրապարակումները ։ Այս մասին նա հայտարարել է միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի բացմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Լրատվամիջոցները շահարկումներ են տարածում հատուկ ռազմական գործողության ժամանակ ռուսական մարտավարական միջուկային զենքի ենթադրյալ կիրառման կամ քիմիական զենք կիրառելու պատրաստակամության մասին: Այս բոլոր տեղեկատվական լցոնումները բացարձակ սուտ են»,- ասել է ՊՆ ղեկավարը։

Նա ընդգծել է, որ ռազմական տեսանկյունից Ուկրաինային նման հարված հասցնելու անհրաժեշտություն չկա։ «Ռուսական միջուկային զենքի հիմնական նպատակը միջուկային հարձակումը զսպելն է»,- ասել է Շոյգուն։