Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է. Նա կշարունակի բուժումը հիվանդանոցում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Սակայն պ-ն Հովսեփյանը դեռ պետք է շարունակի ստանալ ստացիոնար բուժումը, ուստի վերջինս շարունակելու է գտնվել բժշկական հաստատությունում, որտեղ նրան նախապատրաստում են վիրահատության»,– գրում է նա։