Տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք. Մոլորակի բնակչությունը պաշտոնապես հասել է 8 միլիարդի. Countrymetrics.info

Մանրամասներ
ա

Երկիր մոլորակի բնակչությունը պաշտոնապես հասել է 8 միլիարդի և շարունակում է աճել։ Նման տվյալներ օգոստոսի 14-ին տրամադրել է Countrymetrics.info պորտալը, որը պարունակում է մոլորակի բնակիչների վիրտուալ հաշվիչը իրական ժամանակի ռեժիմում։

Այս տվյալների հիման վրա կարելի է տեսնել, որ Երկրի վրա արական սեռի բնակչության թիվը 4 միլիարդից մի փոքր ավելի է: Իսկ կանանց թիվը 3,9 միլիարդ բնակչի մակարդակում է։

Նշվում է, որ ներկայում Երկրի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներն են Չինաստանը (1 456 069 777), Հնդկաստանը (1 419 020 594) և ԱՄՆ-ն (336 590 217):

Մինչդեռ աշխարհամասերի առումով առաջատար է Ասիան (4 752 867 241), որին հաջորդում են Աֆրիկան (1 415 609 502), Եվրոպան (751 031 667), Հյուսիսային Ամերիկան (604 839 042), Հարավային Ամերիկան (440 892 078), Օվկիանիա (44 157 174):