Ահազանգ ունենք, որ 5 տարեկան երեխա և նրա հղի մայրը անհետ կորած են, եղել են այցելու․ Արմեն Փամբուխչյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ահազանգ ունենք, որ 5 տարեկան երեխա և նրա հղի մայրը անհետ կորած են, եղել են այցելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Այսպիսով՝ անհետ կորածների թիվը հասել է 27-ի։

Նախարարը հայտնեց, որ  հղի կինն ու նրա մանկահասակ երեխան անհետ կորած են։

Խոսելով պայթյունից հայտնեց, որ փրկարարական աշխատանքների ընթացքում ծխահարվել է 7 փրկարար:

Զոհված քաղաքացիների մասին նախարարը նշեց, որ նրանցից մեկը մոտ 50 տարեկան տղամարդ է, մյուս երկուսը կանայք են՝  մինչև 50 և մինչև 40 տարեկան։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոտացած հուժկու պայթյունի հետևանքով զոհվել է 3, տուժել 61 քաղաքացի։ Եվս 20 քաղաքացու հետ կապ հաստատել չկարողանալու մասին ահազանգել են նրանց հարազատները։ Այս պահին որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։