20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին. Արտակարգ իրավիճակների նախարար

Մանրամասներ

20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: 

Նա հայտնեց, որ աշխատանքները շարունակվում են, դրանք առաջիկա գիշերը ևս կշարունակվեն, տարածքում լուսավորության հարցրեն են լուծվում․«Շարունակվում են նաև որոնողական աշխատանքները և քիչ առաջ փլատակաների տակիս կնոջ դի է հանվել»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու»–ի պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է:Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի։