Ի՞նչ ծանուցում է այսօր իր աշխատակիցներին ուղարկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, և ի՞նչ կապ ունի այն Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի հետ․ 168.am

Մանրամասներ

1

168.am-ի տեղեկություններով, այսօր ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակն իր աշխատակիցներին ներքին կարգով մեյլով ծանուցել է խուսափել գտնվել Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում. հարց է առաջանում ինչու, որտեղից է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացել, որ պայթյուն է սպասվում, երբ ռումբի տեղակայման ահազանգի մասին չի հայտարարել ՀՀ ԱԻՆ-ը: Արդյոք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նաև ահազանգել է ՀՀ ԱԻՆ-ն, թե զգուշացման մասին հաղորդագրություն ուղարկել է միայն իր աշխատակիցներին աշխատանքային մեյլի միջոցով:

Այս հարցերի պատասխանները մենք չստացանք։ Գրասենյակում, թերևս պայմանավորված կիրակի օրվա հանգամանքով, մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Այս համատեքստում ուշագրավ է, որ դեռևս օգոստոսի 3-ին ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին ծանուցել էր Հայաստանում հնարավոր ահաբեկչության մասին։

Հատկանշական է, որ ըստ մեր աղբյուրի` ԱԻՆ- ին զուգահեռ միշտ հնարավոր ահազանգերի մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը էլեկտրոնային եղանակով ծանուցել է իր աշխատակիցներին, կոչ արել այդ տարածքում չլինել, այս անգամ իրենք ծանուցել են, իսկ ԱԻն-ը` ոչ։