Արցախում հերքում է հրադադարը խախտելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն էր հերքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: