Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու համար Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին:

«Լուրերին» հայտնել է Մանուկյանի փաստաբանը՝ Սերգեյ Ոսկանյանը և նշել, որ նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ երկու անձ է ձերբակալվել Աչաջուրի 83-ամյա բնակչին առևանգելու համար:

Առևանգված քաղաքացին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հայրն էր՝ Գրիշա Քոքոբելյանը:

Կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացուն իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենա, փակել աչքերը և դուրս բերել գյուղից: