Ռուս զբոսաշրջիկների թիվը Վրաստանում աճել է 6 անգամ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

2022 թվականի հունվար-հուլիսին Վրաստան է այցելել Ռուսաստանի 403,9 հազար քաղաքացի, ինչը 486,1 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի առաջին յոթ ամսվա ընթացքում եւ 52,9 տոկոսով պակաս, քան 2019 թվականին: Այդ մասին ասվում է Զբոսաշրջության ազգային վարչակազմի կայքում:

Գերատեսչության տվյալներով՝ միջազգային ճանապարհորդների՝ Վրաստան այցերի թիվը 2022 թվականի հունվար-հուլիսին 214,4 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Վրաստանը տարվա սկզբից ի վեր յոթ ամսվա ընթացքում ընդունել է 2,3 միլիոն միջազգային այցելուների՝ 52,8 տոկոսով պակաս, քան մինչեւ 2019 թվականի համավարակը: Այցելությունների ընդհանուր թվից 1,7 միլիոնը եղել են տուրիստական, ինչը 162 տոկոսով ավելի, քան 2021 թվականի հունվար-հուլիսին:

2019 թվականի համեմատությամբ հոսքը վերականգնվել է 61,9 տոկոսով: Զբոսաշրջության ազգային վարչակազմի տվյալներով՝ Ռուսաստանն առաջատարն է Վրաստան իր քաղաքացիների այցելությունների թվով: Միայն 2022 թվականի հուլիսին երկիր է այցելել Ռուսաստանի 156,7 հազար քաղաքացի, ինչը 525,5 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի համապատասխան ժամանակաշրջանում եւ 1,5 տոկոսով պակաս, քան 2019 թվականին: Նաեւ աճել է վրացական սփյուռքի այն ներկայացուցիչների թիվը, որոնք այցելում են պատմական հայրենիք: Հունվար-հուլիսին նրանք Վրաստան են ժամանել 147,2 հազար անգամ: Դա 136 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի այդ նույն ժամանակաշրջանում, հաղորդել է Sputnik-ը: