Սպիտակ տունն աշխատում է Բայդենի և Սի Ծինփինի հանդիպման կազմակերպման վրա

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հանդիպումը կազմակերպելու շուրջ բանակցությունները շարունակվում են, ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Պաշտոնյայի խոսքով՝ Բայդենը Չինաստանի ղեկավարի հետ վերջին զրույցի ընթացքում քննարկել է անձնական հանդիպման հնարավորությունը։

«Նրանք պայմանավորվել են, որ թիմերը կքննարկեն մանրամասները: Ժամն ու վայրը դեռ չենք կարող հայտնել»,- ասել է պաշտոնյան։