Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը հայտարարել է, որ իր երկիրը և Ֆինլանդիան կմիավորեն առափնյա պահպանության հրթիռային համակարգերը, ինչը նրանց թույլ կտա ամբողջությամբ փակել Ֆիննական ծոցը ռուսական ռազմանավերի համար, գրում է BBC-ն։
«Մենք պետք է ինտեգրենք առափնյա պաշտպանության համակարգերը: Էստոնական և ֆիննական հրթիռների հեռահարությունն ավելի մեծ է, քան Ֆիննական ծոցի լայնությունը: Սա նշանակում է, որ մենք կարող ենք համատեղել մեր հրթիռային համակարգերը և կիսել բոլոր տեղեկությունները միմյանց հետ», – ասել է նա:
«Երբ Ֆինլանդիան և Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին, Բալթիկ ծովը կդառնա դաշինքի ներքին ծովը»,- հավելել է նա։
Ֆիննական թերթը, որը հարցազրույց է վարել Պեւկուրի հետ, գրում է, որ Ֆինլանդիան և Էստոնիան ծրագրում էին համատեղ ափամերձ պաշտպանություն դեռ 1930-ականներին:
0Comments