Թուրքիան սկսեց Ուկրաինայում «Բայրաքթար»-ների արտադրության գործարանի կառուցումը

Մանրամասներ
ա

Ուկրաինայում սկսվել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը։ Այս մասին հայտարարել է «Բայկար»-ի գործադիր տնօրեն Մակինա Հալուկ Բայրաքթարը, ուրբաթ հաղորդում է ուկրաինական ՈւՆԻԱՆ լրատվական գործակալությունը։

Գլխավոր տնօրենն ասել է, որ իրենք արդեն սկսել են կառուցել «Բայկար» գործարանը, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոն և առաջադեմ արտադրական կենտրոն։

Երեքշաբթի Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը կտևի մի քանի ամիս, իսկ գործարկումը հնարավոր է մինչև 2023 թվականի վերջ։

Մինչդեռ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եթե Ուկրաինայում «Բայրաքթար»-ների արտադրության գործարան կառուցվի, անմիջապես կհայտնվի ապառազմականացման տակ։