Հայ եւ թուրք բանագնացները սեպտեմբերին Կարսում են հանդիպելու

Մանրամասներ

1

Հայատանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման աշխատանքներում հաջորդ 5–րդ հանդիպումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի հետ սահմանակից Կարս քաղաքում։

Այս մասին հայտնում է թուրքական Ulusal kanal կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ–ի անանուն աղբյուրին։

Ըստ անանուն աղբյուրի՝ հայ եւ թուրք բանագնացների հանդիպումը նախատեսվում է Կարսում անցկացնել, որին ներկա կլինեն նաեւ երկու երկրների  Էկոնոմիկայի, Կապի ու հեռահաղորդակցության եւ արտաքին գերատեսչությունների ղեկավարները։

Նշվում է, որ թուրքական կողմն արդեն հետազոտել է հայ–թուրքական սահմանի երկայնքով մոտ 180 կմ հատված, եւ անհրաժեշտ համարել տեխնիկական ուսումնասիրության ենթարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Արաքս գետի վրայի կամուրջը։

«Ուսումնասիրվել է նաեւ Անիի ավերակները, այդ թվում Ախուրյան գետի վրա գտնվող հայտնի Մետաքսի ճանապարհի կամուրջի վերանորոգման հնարավորությունը, որը երկու երկրների միջեւ վստահության բարձրացման համար կարեւոր քայլ կլինի»,–նշել է Թուրքիայի ԱԳՆ–ի անանուն աղբյուրը Ulusal kanal–ի հետ զրույցում։