ԱՄՆ-ն Ուկրաինային զենք կմատակարարի. Մենք դա անելու ենք որքան որ պահանջվի. Պենտագոն

Մանրամասներ
ա

ԱՄՆ-ը Ուկրաինային պաշտպանության համար ռազմական սարքավորում կտրամադրի «որքան որ պահանջվի»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է Լատվիա այցի ընթացքում:

«ԱՄՆ-ը զգալի օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի անվտանգությանը: Բայց մենք գրեթե 50 երկրների շարքում ենք, որոնք միասին աշխատում են, որպեսզի ռեսուրսներ գտնեն, շարունակեն աջակցություն ցուցաբերել: Մենք տրամադրված ենք օգնել Ուկրաինային, նրան սարքավորում եւ տեխնիկա տրամադրել… տարածքը պաշտպանելու համար… Մենք դա անելու ենք որքան որ պահանջվի»,-ասել է Օսթինը: