ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզա չտալու հարցը

Մանրամասներ
ա

Եվրամիությունը սկսել է քննարկել մի շարք երկրների նախաձեռնությունը՝ արգելելու ռուսներին շենգենյան վիզաների տրամադրումը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։

«Դա [նախագիծը] ներկայացվել է որոշ երկրների կողմից ԵՄ-ին և այդպիսով օրակարգում է: Գերմանիայի կառավարությունն այժմ ստիպված կլինի դրա շուրջ քննարկումներ անցկացնել կաբինետի անդամների և ԵՄ ներսում: Այդ քննարկումներն ավարտված չեն, ուստի ես չեմ կարող հաղորդել միջանկյալ արդյունքների մասին»,- ասել է Հեբեշտրեյթը (մեջբերում է ՏԱՍՍ-ը):