Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը կանչել է Չինաստանի դեսպան Չժեն Ցզեգուանին՝ Թայվանի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին Պեկինի դիրքորոշումները ճշտելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասին:
«Ես կարգադրել եմ Չինաստանի դեսպանին կանչել՝ բացատրություններ տալու նրա երկրի գործողությունների համար: Վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում Պեկինի ավելի ու ավելի ագրեսիվ գործելակերպին ու հռետորաբանությանը»,-ասել է Թրասը:
0Comments