Թուրքիայի և Սիրիայի նախագահները հնարավոր է հեռախոսազրույց ունենան՝ 10 տարվա մեջ առաջին անգամ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաշար ալ-Ասադը հնարավոր է հեռախոսազրույց ունենան։

Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ Turkiye թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նշվում է, որ երկու նախագահները չեն խոսել 2011թ-ից ի վեր:

Թուրքիայի նախագահը Սոչիում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկել է «ընտրել Սիրիայում խնդիրները լուծելու ուղին»՝ համագործակցելով Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ։

Հարցի շուրջ նաև խոսել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով.

«Սոչիում վերջերս կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայի հետ կապված հարցերը: Ինչ վերաբերում է հեռախոսով երկկողմ շփումների հեռանկարին, ապա դրա մասին պետք է հարցնել Անկարային, կամ Դամասկոսին»:

Հիշեցնենք, որ Ասադ-Էրդողան հարաբերությունները լարվեցին Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր: