Կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել

Մանրամասներ
ա

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել։ Նախարարների կաբինետի արտահերթի նիստն սկսվել է տեղական ժամանակով ժամը 11։30-ին (երևանյան ժամանակով ժամը 06։30-ին), հաղորդում է Kyodo գործակալությունը։

Սպասվում է, որ վարչապետ Ֆումիո Կիսիդայի գլխավորած կառավարության նոր կազմը հայտնի կդառնա մոտ ապագայում։ 

Ի սկզբանե կառավարությունում վերադադավորումներն ակնկալվում էր իրականացնել սեպտեմբերի սկզբին, սակայն Կիսիդան որոշել է դրանք հիմա անել՝ մտադրություն ունենալով արագացնել «նոր կապիտալիզմի» տնտեսական հայեցակարգի առաջմղումը։ Բացի այդ, ծրագրերի նման փոփոխությունը պայմանավորված է նաև վառելիքի ու պարենամթերքի գների բարձրացման պատճառով միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև խորհրդարանի նոր նստաշրջանին նախապես պատրսատվելու անհրաժեշտությամբ։