Ղրիմում պայթել է ռուսական բազան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

ԶԼՄ-ները հայտնում են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի Նովոֆեդորովկա գյուղի մոտ տեղակայված ռուսական ավիաբազայի տարածքում մի քանի ուժգին պայթյունների մասին։ Նովոֆեդորովկան գտնվում է Սև ծովում, Ղրիմի արևմտյան ափին գտնվող Սակի քաղաքի մոտ: Դատելով բաց աղբյուրներից՝ այստեղ են գտնվում ռազմական օդանավակայանը և ՌԴ ՊՆ ուսումնավարժարանը։

Հաղորդվում է, որ տեղական ժամանակով մոտավորապես 15:30-ին մեկ րոպեի ընթացքում լսել են առնվազն 12 պայթյուն: Մոտ կես ժամ անց կրկին պայթյուն է որոտացել, որն ամենաուժեղն է եղել։

ՌԴ ՊՆ-ն հաստատել է պայթյունները, հայտնելով, որ ավիացիոն զինամթերթի դետոնացիան մի քանի պայթյուն է առաջացրել Սակի օդանավակայանի տարածքում։ Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, ավիացիոն տեխնիկան չի տուժել, հայտնել են նախարարությունից։

«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրդեհը մարելու և պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ։ Տեղից ստացված հաղորդագրության համաձայն՝ օդանավակայանի զինամթերքի պահեստային տարածքի վրա կրակի ազդեցություն չի եղել», – ավելացրել են ՊՆ-ից։