Ռուս սահմանապահները Մեղրի-Ագարակ ճանապարհին կանգնեցնում են բոլոր քաղաքացիներին, ստուգում են, նոր բաց թողնում

Մանրամասներ

1

Մեղրի-Ագարակ ճանապարհին ռուս սահմանապահներն արդեն հսկում են ճանապարհը։ 

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները կանգնեցնում են բոլոր քաղաքացիներին, ստուգում են, նոր բաց թողնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից 1lurer.am-ին հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ընթացիկ տարվա սկզբից կազմավորվել են սահմանային հսկողության ծառայության իրականացման մի շարք կահավորված դիրքեր:

Սահմանային գոտում տեղաշարժ իրականացնող քաղաքացիներին ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը խնդրել է ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին։