Շատ կառուցողական զրույց ենք ունեցել Փաշինյանի հետ. հավատում եմ, որ մեր տարածաշրջանը կարճ ժամանակում կկայունանա. Էրդողան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Աշխարհում հնարավոր չէ խաղաղություն հաստատել խաղաղության մասին ելույթներով։ Ակնհայտ է, որ առանց մարտի դաշտում ուժեղ լինելու դժվար է բանակցային սեղանի շուրջ ձեռքբերումներ ունենալ: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, թե իբր  միջազգային հանրությունը էական քայլ չի արել Հայաստանի մոտ 30 տարի տևած օկուպացիոն քաղաքականության դեմ։

Էրդողանի խոսքով՝ 44-օրյա պատերազմում Արդբեջանի հաղթանակից հետո օկուպացիան ավարտվել է, գրում է posta.com.tr կայքը:

«Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի պատմական հնարավորությունը չկորցնենք: Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ։ Մենք շատ կառուցողական զրույց ենք ունեցել Փաշինյանի հետ: Ես հավատում եմ, որ մեր տարածաշրջանը կարճ ժամանակում կկայունանա, եթե Հայաստանը արձագանքի կոչերին», - ասել է Էրդողանը։