Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է. Կարևոր է, որ Հայաստանը կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները․ Էրդողան

Մանրամասներ
ա

Կարեւոր է, որ Հայաստանը կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ 

Խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին՝ Էրդողանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ։ Միաժամանակ, Էրդողանը հարձակման մեջ մեղադրել է հայկական կողմին։

«Առաջին հերթին մենք դատապարտում ենք հարձակումը, որը հանգեցրեց մեր ադրբեջանցի եղբայրներից մեկի մահվան։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, որը գտնվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։  Ադրբեջանն, իհարկե, չի ցանկանում, որ իր տարածքում լինեն անօրինական զինված կազմավորումներ։ Եռակողմ հայտարարությունից անցել է գրեթե երկու տարի (2020 թվականի նոյեմբերի 9-խմբ.)։ Կարեւոր է, որ Հայաստանը հնարավորինս արագ կատարի իր պարտավորությունները»,-ասել է Էրդողանը։