ԱՄՆ-ի դեսանտային նավը կմտնի Շվեդիայի նավահանգիստ

Մանրամասներ

1

Ամերիկյան USS Arlington ռազմափոխադրական նավն օգոստոսի 5-ին այցով կժամանի Ստոկհոլմ: Այն Ֆրիհմանեն նավակայանում կկառանվի մինչեւ երկուշաբթի, հայտնել են Շվեդիայի զինված ուժերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նավը մասնակցում Է Բալթիկ ծովի զինավարժանքներին: USS Arlington-ը San Antonio-ի տիպի դեսանտային նավ Է, որն այլ բաների թվում, օգտագործվում Է զորքերի տեղափոխման եւ ափհանման համար: Նավը «մշտապես մասնակցում Է ՆԱՏՕ-ի եւ գործըներ երկրների հետ վարժաքներին, ինչը նպաստանում Է կայունության եւ անվտանգության բարձրացմանը Շվեդիայի անմիջական մերձակայքում», պարզաբանվում Է Շվեդիայի զինված ուժերի հաղորդագրության մեջ:

Նման մուտքերը նավահանգիստներ կատարվում են կանոնավոր հիման վրա, «որպեսզի անձնակազմերը կարողանան հանգստանալ, իսկ նավերը կարողանան պարենի եւ այլ պարագաների պաշար տեսնել ծովում երկարատեւ մնալուց հետո»: Շվեդիայի զինված ուժերը նավի հետ համատեղ վարժանքեր չեն պլանավորում, նշված Է մամուլի տեղեկագրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: