Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարը խոստացել է աջակցել Թայվանին Չինաստանի հարձակվելու դեպքում

Մանրամասներ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը խոստացել Է աջակցել Թայվանին Չինաստանի հարձակվելու դեպքում: Այդ մասին, հաղորդել Է Spiegel հրատարակությունը: «Մենք չենք ընդունում, երբ խախտվում Է միջազգային իրավունքը, եւ մեծ հարեւանը, խախտելով միջազգային իրավունքը, հարձակվում Է իր փոքր հարեւանի վրա. դա վերաբերում Է, անշուշտ, նաեւ Չինաստանին»,-հայտարարել Է Բերբոքը, որն այցով գտնվում Է Նյու Յորքում: Աջակցության կոնկրետ ձեւերի ու միջոցների մասին հրատարակությունը չի հաղորդում:

Թայվանի շուրջ իրադրությունը վերջին օրերին լարված Է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնարավոր այցի պատճառով: ՉԺՀ-ն կղզին համարում Է իր նահանգը եւ հանդես Է գալիս այն երկրներից գործող պաշտոնյաների (հատկապես բարձրաստիճան) կամ զինվորականների հետ Թայբեյի ներկայացուցիչների բոլոր շփումների դեմ, որոնց հետ Պեկինը դիվանագիտական հարաբերություններ Է հաստատել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: