ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ընդգծել են հայ ռազմագերիներին շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը

Մանրամասներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրի վերաբերյալ։

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների լուծմանը՝ կողմերն ընդգծել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը: