Չինաստանը կոչ է արել պատրաստվել պատերազմին և Թայվանի հետ սահմանին սկսել է տանկերի և ռազմական տեխնիկայի մեծաքանակ կուտակումները

Մանրամասները՝ տեսանյութում

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը Weibo սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում կարճ հաղորդագրություն է հրապարակել, որում կոչ է արվում պատրաստվել պատերազմի։ Այս մասին հաղորդում է lenta.ru-ն

Չինաստանի 80-րդ բանակի պաշտոնական էջը, որի շտաբը գտնվում է Շանդուն նահանգի Վեյֆանգ քաղաքում, տեղադրել է «Պատրաստվե՛ք պատերազմին» հաղորդագրությունը: Կազմավորումը բաղկացած է երեք մոտոհրաձգային բրիգադներից, ինչպես նաև տանկային, հրետանային և հակաօդային պաշտպանության բրիգադից։ Բանակին կցվել ռազմաօդային ուժերի 7-րդ ավիագունդը և հատուկ գործողությունների ուժերի բրիգադը։

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում են նաև տեսանյութեր, թե ինչպես է Չինաստանը Թայվանի հետ սահման տեղափոխում տանկեր և տարբեր ռազմական տեխնիկա։