Հնդկաստանը, Ֆրանսիան և ԱՄԷ-ն քննարկում են տարածաշրջանում համագործակցության խորացումը

Մանրամասներ

Հնդկաստանի, Ֆրանսիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներն անցկացրել են հանդիպում “Focal points” կառույցի շրջանակներում, որի ընթացքում քննարկել են համագործակցության խորացումը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել Է Doordarshan հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրության շուրջ եւ ուսումնասիրել են եռակողմ համագործակցության պոտենցիալ բնագավառները, ներառյալ ծովում անվտանգությունը, հումանիտար աջակցությունը եւ օգնությունը տարերայն աղետների դեպքում, «երկնագույն » տնտեսությունը տարածաշրջանային կապերը»,- նշել են Հնդկաստանի նախարարությունում:

Բացի դրանից, հանդիպմանը քննարկվել Է «համագործակցությունը բազմակողմ համաժողովներում, Էներգետիկական եւ պարենային անվտանգությունը, նրաստեղծությունները եւ ստարտապերը, մատակարարումների շղթաների կայունությունը, ինչպես նաեւ կապերը մարդկանց միջեւ եւ մշակութային համագործակցությունը»: «Նրանք նաեւ քննարկել են հետագա քայլերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եռակողմ փոխգործակցության խորացման համար»,- ընդգծել են Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: