Հոլանդացիները մյուս եվրոպացիներից ավելի հաճախ են օգտվում համացանցից

Մանրամասներ

Նիդեռլանդների բնակիչները մյուս եվրոպացիներից ավելի հաճախ են խաղում առցանց խաղեր կամ ներբեռնում ինտերնետ կայքերից. 44 տոկոսը դա պարբերաբար է անում։ Նրանք մյուս եվրոպացիներից ավելի հաճախ են առցանց  տեսանյութեր դիտում (բնակչության 82 տոկոսը գրանցված է վճարովի վիդեո ծառայություններում), ինչպես նաեւ առցանց վաճառում են իրենց իրերը կամ ծառայությունները, այդ թվում կազմակերպում են հին իրերի առցանց վաճառք, դրանով զբաղվում է Նիդեռլանդների բնակչության 35 տոկոսը, հաղորդում է Եվրոստատը:

Սոցկայքերի օգտագործման հարցում հոլանդացիներն առաջնությունը կիսում են դանիացիների հետ. Այդ երկրների բնակչության 79 տոկոսը իրենց հաշվեհամարն ունեն առնվազն մեկ սոցիալական կայքում եւ պարբերաբար օգտվում են դրանից: