Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, նրա ինքնազգացողությունը վատացավ, դատական նիստն ընդմիջվեց

Մանրամասներ
ա

Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում  Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է, դատական նիստն՝ ընդմիջվել։

Այս մասին գրառում է արել նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք և Վ. Վերմիշյանը հեռացվեց դահլիճից 10 ժամով:
Հ.գ. Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան: Առողջություն Վահագն Վերմիշյանին...»։