Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Էրդողանին՝ Պուտինի հետ համատեղ լուսանկարի համար

Մանրամասներ
ա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը տարօրինակ է համարում, երբ ՆԱՏՕ-ի ներկայիս անդամը լուսանկարվում է ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա ասել է Bild-ին տված հարցազրույցում։

«Այն, որ Թուրքիայի նախագահն է այս լուսանկարում, մեղմ ասած, մարտահրավեր է»,- ասել է Բերբոքը։

«Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային: Այդ իսկ պատճառով այս լուսանկարն ինձ համար առավել քան անհասկանալի է, հատկապես ՆԱՏՕ-ի անդամի տեսանկյունից: Անհրաժեշտ է ոչ միայն պահպանել միջազգային կանոնները, այլև պաշտպանել դրանք», ասել է Բերբոքը։

Պուտինն օրերս այցելել էր Թեհրան, որտեղ հանդիպել էր Էրդողանի հետ։