Ադրբեջանից գազի մատակարարումները չեն լուծի Եվրոպայի էներգետիկ խնդիրները․ Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար

Մանրամասներ
ա

Գազի մատակարարումներն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Նորվեգիան կամ Ադրբեջանը, բավարար չեն՝ եվրոպական երկրներում էներգետիկ խնդիրները լուծելու համար: Այս մասին Foreign Policy-ն տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։

Նա նշել է՝ԵՄ-ն այս ձմռանը լուրջ դժվարություններ կունենա, եթե առնվազն 15 տոկոսով չկրճատի գազի սպառումը։

«Եթե նույնիսկ ռուսական գազի առավելագույն ծավալի մի մասը «Հյուսիսային հոսքով» գա Եվրոպա, մենք ստիպված կլինենք նվազեցնել սպառումը։ Չենք կարող էներգետիկ խնդիրները լուծել՝ Եվրոպայում չկրճատելով գազի սպառումը։ Լրացուցիչ մատակարարումներն այլ երկրներից՝ լինի դա Նորվեգիան կամ Ադրբեջանը, բավարար չեն»,- ընդգծել է նա: