Զինված թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` ժողովրդին կոչ անելով տներից դուրս չգալ

Մանրամասներ
ա

Զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ Թալինի Արագածավան գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` ժողովրդին կոչ անելով տներից դուրս չգալ:

Ըստ բնակիչներից մեկի` հովիվները պատահաբար հատել են սահմանը, ինչի արդյունքում թուրքերի հետ իրավիճակը լարվել է:

Հիշեցնենք, որ քիչ առաջ երեք զինված թուրքեր են մտել Արագածավան գյուղ, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, իսկ որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին: