Դոլարն ու եվրոն կրկին էժանանացել են

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 414.84  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.76 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.76 դրամ (նվազել է 0.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 496.27 դրամ (նվազել է 1.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.24 դրամ (աճել է 0.31 դրամով):

Երեւանյան բանկերում դոլարը գնվում է 409-417 դրամով, վաճառվում է 421-435 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 409-420 դրամով, վաճառվում է 434-455 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 6.06-6.70 դրամով, վաճառվում է 7.10-8.16 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետեւյալն է.

դոլարը գնվում է 415-418 դրամով, վաճառվում՝ 422-423 դրամով:

Եվրոն գնվում է 427-430 դրամով, վաճառվում է 436-440 դրամով:

Ռուբլին գնվում է 6.55-6.60 դրամով, վաճառվում է 6.85-6.80 դրամով: