Ահազանգ ռումբի մասին. Տարհանվել են մետրոպոլիտենի ուղևորները

Մանրամասներ

 ա

Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, իսկ ուղևորները տարհանվել են: «Արմենպրես»-ին «Երևանի մետրոպոլիտեն» -ի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը տեղեկացրեց, որ ռումբի տեղակայման մասին ահազանգ է ստացվել, այդ իսկ պատճառով ուղևորներն ու աշխատակազմը տարհանվել են:

«Նշվել է կայարաններից մեկում ռումբ է տեղադրված, ապահովության համար բոլոր կայարանների դռները փակվել են, ուղևորները դուրս են բերվել»,-ասաց «Երևանի մետրոպոլիտեն» ի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանն՝ ավելացնելով, որ համապատասխան մասնագետները տեղում աշխատում են: