Նարիշկինը Ադրբեջանում համաձայնագիր է ստորագրել

Մանրամասներ
ա

Ռուսաստանի ու Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները համագործակցության զարգացման մասին համաձայնագիր են ստորագրել։ Այսօր Բաքվում կայացած ասուլիսում այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Նարիշկինի խոսքով` կողմերը ծրագրում են համատեղ գործողություններ իրականացնել, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի և Ադրբեջանի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը աջակցելուն, միջազգային ահաբեկչության և արմատական ծայրահեղականության դեմ պայքարին, երրորդ երկրներում Ռուսաստանի և Ադրբեջանի հաստատությունների ու քաղաքացիների շահերի պաշտպանությանը: