Պարեկներն արցունքաբեր գազ են կիրառել և կրակել օդ. Միջադեպ քաղաքացիների ու պարեկների միջև

Մանրամասներ
ա

Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 2 քաղաքացի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  հուլիսի 16-ին  ծառայություն կատարող կրտսեր պարեկ Մ.Մ-ն, պարեկ Գ.Մ.-ի հետ նկատել են, որ Նուբարաշենի 7-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում երթևեկությունը ծանրաբեռնված է ու որոշել են կարգավորել երթևեկությունը: Այդ ժամանակ քաղաքացիներից մեկը սկսել է վիճաբանել պարեկների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջին ու մի քանի անգամ պարեկների հասցեին հայհոյանքներ է հնչեցրել: Պարեկները մի քանի անգամ այդ քաղաքացուն հորդորել են հարգալից վերաբերվել հասարակության և իրենց նկատմամբ, սակայն քաղաքացին շարունակել է հայհոյանքներ տալ:

Նրան հանդարտեցնելու համար պարեկները արցուքաբեր գազ են կիրառել, վիճաբանությանը միջամտել է զինվորական համազգեստով քաղաքացի, ով, ըստ լրատվամիջոցի, հարձակվել է պարեկ Մ.Մ.-ի վրա,հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Պարեկ Մ.Մ.-ն՝ իր անվամբ հաշվառված հրազենից դեպի երկինք մեկ նախազգուշական կրակոց է արձակել ու արդեն դեպքի վայր ժամանած լրացուցիչ օգնական ուժերի հետ զինվորական համազգեստով այդ քաղաքացուն վնասազերծել և տեղափոխել են ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք: Տեղում պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Ա. Օ.-ն է: