Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը գաղտնի ամուսնացել են

Մանրամասներ

1

Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը գաղտնի ամուսնացել են։

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան Բեն Աֆլեքն ամուսնացել են Լաս Վեգասում, հայտնում է TMZ-ը։

Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը նշանվել էին դեռևս 2002 թվականի վերջին, բայց 2004 թվականին խզել էին նշանադրությունը։

2021 թվականի հուլիսին զույգը հաստատեց իրենց վերամիավորումը, իսկ այս տարվա սկզբին Աֆլեքը կրկին ամուսնության առաջարկ արեց Լոպեսին։

Նրանք պաշտոնապես դեռ չեն հայտարարել ամուսնության մասին, սակայն լուրը հրապարակած աղբյուրները վստահ են, որ հարսանիքը կայացել է։

Մինչ այդ Աֆլեքը Լոպեսին նվիրել էր հազվագյուտ ադամանդե մատանի 10 միլիոն դոլար արժողությամբ, պապարացիները նրանց անընդհատ նկատում էին երեխաների հետ ընտանեկան ճամփորդությունների ժամանակ: